Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է սնելու, քանի որ իմ ծերության ժամանակ որդի ծնեցի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 21:7
15 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։


Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց՝ “Իրո՞ք կծնեմ. չէ՞ որ ես պառավել եմ”։


Մանուկն աճեց, կաթից կտրվեց, և Աբրահամն իր որդի Իսահակի՝ կրծքից կտրվելու առթիվ մեծ խնջույք արեց։


Թեկեմինայի քույրը Ադերի համար ծնել էր մի որդի՝ Գանեբաթին։ Թեկեմինան նրան մեծացրել էր փարավոնի որդիների հետ և այսպես Գանեբաթը փարավոնի տան մեջ, նրա որդիների հետ էր դաստիարակվել։


Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ իմ որդուն, բայց տեսա, որ մեռած է։ Ցերեկը մի լավ դիտեցի նրան և տեսա, որ դա իմ ծնած երեխան չէ»։


Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։


Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին։


Անիծյալ լինի այն մարդը, որն ավետիս տվեց իմ հորը և ասաց. «Քեզ արու մանուկ ծնվեց», և ցնծությամբ ուրախացրեց նրան։


Հակոբի մեջ կախարդություն անող չկա, ոչ էլ Իսրայելի մեջ՝ մոգություն։ Ժամանակին թող հայտնվի Հակոբին ու Իսրայելին, ինչ որ Աստված կատարելու է։


որպեսզի այժմ եկեղեցու միջոցով Աստծու բազմապատիկ իմաստությունը հայտնվի երկնքի մեջ գտնվող իշխանություններին ու պետություններին,


երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ