Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգովր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:22
15 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։


պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։


Եվ ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ և քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր։


Արևը ծագեց երկրի վրա, և Ղովտը մտավ Սեգովր։


Թող, որ իմ զայրույթով կոտորեմ նրանց և քեզ մեծ ազգ դարձնեմ»։


Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։


Այսպես է ասում Տերը. «Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում, և ասում են. “Մի՛ ապականիր դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ”, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար. հանուն նրա չեմ կործանելու բոլորին։


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


Եվ չկարողացավ այնտեղ որևէ զորավոր գործ անել, այլ սակավաթիվ հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկեց։


անապատն ու շրջակայքը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր։


Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկնքի տակից և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են”։


Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող»։


և հավիտենական կյանքի հույսով։ Այդ կյանքը խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ