Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ լույսը բացվեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ ու երկու դուստրերիդ և հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրենության պատճառով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 19:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։


Նրանք իրար անցան։ Եվ քանի որ Տերը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքից և նրանց քաղաքից դուրս հանեցին։


Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։


Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետև ոչինչ անել չեմ կարող, մինչև որ դու այնտեղ հասնես»։ Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգովր։


որովհետև Աստված ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի քեզ» (Ես. 49.8)։ Ահա հիմա ընդունելի ժամանակն է, ահա հիմա փրկության օրն է։


Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ