Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 1:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ապա Աստված ասաց. «Երկիրը թող շնչավոր էակներ հանի ըստ տեսակների՝ չորքոտանիներ, սողուններ և երկրի գազաններ՝ ըստ տեսակների»։ Այդպես էլ եղավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 1:24
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ահա քո առաջն է, որովհետև գազաններն արջառի պես խոտ են ճարակում։


Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։


Տապանից դուրս եկան նաև բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ ըստ իրենց տեսակների։


Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր, Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ,


Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։


Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն.


Իսրայելը մտավ Եգիպտոս. Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։


Նրա ոտքերը կապանքներով նեղեցին Եվ նրա անձը երկաթով պնդեցին,


Մի՞թե դու ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել,


Միեղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ։


Գիտե՞ս քարայծների ծննդաբերության ժամանակը կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին։


Եղավ երեկո, եղավ առավոտ. օր հինգերորդ։


Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ