Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսկ այնտեղ անտուն և իմաստուն մի մարդ է գտնվում ու իր իմաստությամբ փրկում քաղաքը, բայց հետո էլ ոչ ոք չի հիշում այդ անտուն մարդուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 9:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ այլևս չի կարող շրջահայաց լինել,


Սակայն տակառապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան։


Կինը գնաց ժողովրդի մոտ, իր իմաստնությունը գործադրելով՝ համոզեց բոլոր քաղաքացիներին, որ կտրեն Բոքորիի որդի Սաբեեի գլուխը։ Նրանք կտրեցին նրա գլուխն ու նետեցին Հովաբի առաջ։ Եղջերափող հնչեց, և այդ քաղաքում ամեն մարդ իր բնակավայրը քաշվեց, իսկ Հովաբը հետ դարձավ Երուսաղեմ՝ արքայի մոտ։


որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան։ Արդ, ինչպե՞ս կարող է իմաստունը հիմարի պես մեռնել։


Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։


Ապա տեսա, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մեջ, գնացին սուրբ տեղից, և նրանց համար սուգ արեցին քաղաքում, որովհետև այսպես արեցին։


Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող տասը իշխան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ