Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Վերջ չկար ամբողջ ժողովրդին, բոլորին, որ եղել էին նրանցից առաջ, բայց հետո եկողներն էլ պիտի չուրախանան նոր թագավորով։ Բայց դա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 4:16
12 Խաչաձեւ Հղումներ  

Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։


Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին արեգակի ներքո կատարած իմ գործերը, քանի որ ամեն ինչ ունայնություն է և քամու ընտրություն։


Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։


Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։


Աչք նետեցի իմ ձեռքերի կատարած բոլոր գործերին և դրանք անելու համար իմ կրած հոգնություններին, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման, և ոչ մի օգուտ չկա արեգակի ներքո։


Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։


Ես տեսա, որ արեգակի ներքո բոլոր ապրողները գնում են այն տղայի՝ այն երկրորդի հետ, որ պիտի փոխարինի նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ