Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այսպիսին էր աշտանակի կառուցվածքը. նրա բունն ու ճյուղերը ձույլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստված էր ըստ այն օրինակի, որ Տերն էր ցույց տվել Մովսեսին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 8:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։


Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։


Խորանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։


Քավության երկու ծայրերին երկու ոսկյա հղկված քերովբեներ պատրաստեց։


Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները վառեց աշտանակի մի կողմից՝ առջևի կողմից, ինչպես որ Տերը հրամայեց Մովսեսին։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։


Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ