Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 պետք է հրաժարվի գինուց և ցքիից, գինու քացախ կամ ցքիի քացախ չպետք է խմի, և խաղողից պատրաստված որևէ բան չպետք է խմի, թարմ խաղող և չամիչ չպետք է ուտի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 6:3
15 Խաչաձեւ Հղումներ  

«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։


Եվ վերցրի ձեր որդիներից մարգարեների համար և ձեր երիտասարդներից՝ ուխտավորների համար։ Մի՞թե այդ բաները չեն լինի, Իսրայելի՛ որդիներ»,- ասում է Տերը։


«Հարբեցնում էիք իմ ուխտավորներին՝ գինի խմեցնելով, և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։


Իր ուխտի ողջ ընթացքում նա որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է օգտագործի՝ ո՛չ գինի, ո՛չ էլ չամիչից մինչև կորիզ։


որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի,


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝


հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից։


Այսուհետև միայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի՛ խառնիր ստամոքսիդ և հաճախադեպ հիվանդություններիդ պատճառով։


միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։


որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանա այն ամենից, որ պատվիրեցի»։


Արդ, զգո՛ւյշ եղիր, գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ