Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 6:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 և կրկին Տիրոջը նվիրվելու ուխտ անի։ Եվ մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 6:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Գառը կատարյալ, արու, մեկ տարեկան ու առանց արատի պիտի լինի՝ ոչխարներից կամ այծերից։


Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։


Քահանան, վերցնելով հանցանքի գառը և ձիթայուղի գավաթը, իբրև նվեր թող դնի Տիրոջ առջև։


Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։


Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։


Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ։ Այդպիսով քահանան թող քավի նրա մեղքը, որ ձեռք էր բերել դիակի հետ շփվելուց, և նույն օրն իսկ ենթական թող կրկին սրբագործի իր գլուխը


Այս է ուխտյալին վերաբերող օրենքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, նա թող Վկայության խորանի դուռը գա


Բայց ով մինչև վերջ համբերի, նա՛ կփրկվի։


Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։


Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին.


Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ