Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 5:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Քահանան բռով թող վերցնի նրա հիշատակի զոհից և դնի զոհասեղանին։ Դրանից հետո կնոջը թող խմել տա հանդիմանության ջուրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 5:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Նա այդ թող տանի քահանային, և քահանան, դրանից մի բուռ վերցնելով իբրև հիշատակի բաժին, թող դնի Տիրոջ ողջակեզի զոհասեղանին, որովհետև մեղքի զոհ է։


մի մաս թող վերցնի և դնի զոհասեղանին իբրև հիշատակի մաս՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։


քահանան կնոջ ձեռքից թող վերցնի խանդի զոհը, դնի այն Տիրոջ առջև և մատուցի զոհասեղանին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ