Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 35:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Իսկ եթե սխալմամբ և ոչ թե թշնամության հողի վրա է հրել նրան, նրա վրա նետել որևէ իր ոչ չար դիտավորությամբ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 35:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Եթե սպանությունը կատարվել է ոչ թե սպանողի կամքով, այլ Աստված է մատնել նրա ձեռքը, ապա սպանողին թող ցույց տրվի մի տեղ, որտեղ նա ապաստան կգտնի։


Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար ապաստան պիտի ծառայեն, որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, նա, ով ակամա սպանել է մեկին։


Եթե որևէ մեկը թշնամության հողի վրա հրի մի մարդու կամ չարամտությամբ նրա վրա որևէ իր նետի, ու նա մեռնի


կամ քինախնդրության համար ձեռքով հարվածի ու սպանի նրան, հարվածողը մահվան թող դատապարտվի։ Նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։ Սպանվածի մերձավորը որտեղ հանդիպի նրան, թող սպանի։


կամ մահ պատճառող քարով առանց չարամտության է հարվածել նրան ու սպանել, սակայն սպանվողը նրա թշնամին չէր, և նա չէր ցանկանում նրան չարիք պատճառել,


Ինչպես օրինակ՝ նա, ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում՝ ծառ կտրելու, և փայտ կտրելու համար բարձրացնում է կացինը, և կացնի գլուխը թռչում է և դիպչում ընկերոջը, ու սա մահանում է, նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը և փրկվի։


որպես ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամա, դիպվածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպեսզի սպանողը սպանվածի արյունակցի կողմից չսպանվի, մինչև որ ժողովրդի առաջ ատյանում չկանգնի։


Եվ եթե սպանվածի արյունակիցը գնա նրա հետևից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպվածաբար է սպանել և նրա դեմ նախկինում ատելություն չի ունեցել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ