Տերն ինչպես որ ուրախանում էր ձեր մեջ ձեզ բարություն անելով ու ձեզ բազմացնելով, Տերը նույն ձևով կուրախանա ձեզ կոտորելով, և դուք կվերանաք այն երկրից, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։
Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։
Եթե երկրի բնակիչներին չոչնչացնեք, ձեր կենդանի թողածները փուշ կլինեն ձեր աչքերին և նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կլինեն այն երկրում, որտեղ դուք եք բնակվում։