16 Մեկնեցին Սինայի անապատից և բանակեցին Ցանկության գերեզմաններում։
16 Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։
Այդ վայրը կոչվեց Ցանկության գերեզմաններ [𝕸 Կիվռոտ-Հատտաավա], որովհետև այնտեղ թաղվեցին ոչ ժուժկալ ժողովրդից շատերը։
«Տերը՝ մեր Աստվածը, մեզ ասաց Քորեբում. “Բավական է որքան բնակվեցիք այս լեռան վրա։
Նրանց մեջ գտնվող օտարների խառնամբոխը սկսեց զանազան պահանջներ ունենալ։ Իսրայելի որդիներն էլ նստած լաց էին լինում և ասում. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։
Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։
Մեկնեցին Ցանկության գերեզմաններից և բանակեցին Ասերովթում։