Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 31:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները, որտեղ բնակվում էին, ինչպես նաև նրանց ավանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 31:10
8 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։


որոնք Եգիպտոսի փարավոն արքայի իշխանության տակ էին։ Փարավոնը գնացել, նվաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, և այն օժիտ էր տվել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։


Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,


Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրվեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից և երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։


Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։


Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։


Գերեվարեցին ու ավար առան նրանց ամեն ինչը՝ մարդ թե անասուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ