Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Եվ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց ըստ Տիրոջ խոսքի, այնպես, ինչպես նրանց հրամայել էր Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Այս է Կահաթի գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։


Ղևտացիների ողջ հաշվառումով, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ հրամանով, ըստ իրենց գնդերի, մեկ ամսականից սկսած բոլոր արուները՝ 22,000 հոգի։


Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։


Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։


Այս է Մերարիի որդիների գնդի մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։


Այս է Գեթսոնի որդիների գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։


Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։


Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։


Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։


«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։


Ղևիի որդիները, ըստ իրենց անունների, սրանք են՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ