Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 27:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 «Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը։ Նրանց նույնպես ժառանգության կալվա՛ծ տուր իրենց հոր եղբայրներին հավասար. իրենց հոր հասանելիք վիճակը կհատկացնես նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս որպես ժառանգություն իրենց հոր եղբայրների մեջ և նրանց վրա կդարձնես իրենց հոր ժառանգությունը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 27:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկնքի ներքո Հոբի դուստրերի պես ու նրանցից ավելի գեղեցիկներ չգտնվեցին։ Հոբն իր դուստրերին ժառագության բաժին տվեց իրենց եղբայրների նման։


Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։ Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները, Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։


չկա քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրա էին հույս դրել»։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Իսրայելի որդիներին բացատրելով՝ կասես. “Եթե մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգությունը պետք է անցնի իր դստերը։


Մովսեսը Տիրոջ հրամանով Հովսեփի որդիների ասածի մասին Իսրայելի որդիներին ասաց.


«Սաղպաադի դուստրերի մասին Տերը այս հրամանն է տվել և ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան՝ պայմանով, որ այդ տղամարդիկ իրենց հայրական ցեղից լինեն։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Նրանք կանգնեցին Եղիազար քահանայի, Նավեի որդի Հեսուի և իշխանների առաջ ու ասացին. «Աստված Մովսեսի միջոցով պատվիրեց, որ մեզ ժառանգություն տրվի մեր եղբայրների մեջ»։ Եվ Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տրվեց իրենց հոր եղբայրների մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ