Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք նրա մերձավոր ազգականին։ Նրա ունեցածն իր ցեղից որևէ մեկը թող ժառանգի։ Դա Իսրայելի որդիների համար դատաստանական օրենք թող լինի, ինչպես Տերն է հրամայել Մովսեսին”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 27:11
7 Խաչաձեւ Հղումներ  

Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,


Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։


Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։


Եթե նա եղբայր էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք իր հորեղբորը։


Սա ձեր սերունդների մեջ արդարադատության օրենք թող լինի ձեր բնակության բոլոր վայրերում։


Ավարը հավասարապես պետք է բաժանվի»։ Եվ այդ օրվանից մինչև այսօր դա իբրև օրենք ու իրավունք կիրառվում է Իսրայելի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ