Մանասեի մյուս որդիներին, Աբիեզերի որդիներին, Քեղեկի որդիներին, Եսրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Սեմիրայիի որդիներին, Ոփերի որդիներին բաժին հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք են Հովսեփի որդու՝ Մանասեի որդիները, արու զավակներն ըստ իրենց տոհմերի։
Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց այն կաղնու տակ, որ գտնվում էր Եփրայում և պատկանում էր Աբիեզերի տոհմից Հովասին։ Նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր կալսում՝ վախենալով մադիանացիներից։