Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Աստված նրան առաջնորդեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրա համար։ Նա պիտի ուտի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրությունը պիտի հյուծի և իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Աստված է նրան Եգիպտոսից հանողը. Միեղջերուի նման զորություն ունի նա։ Նա ուտում է իր թշնամի ազգերին, Փշրում է նրանց ոսկորները Եվ իր նետերով նետահարում է նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:8
18 Խաչաձեւ Հղումներ  

Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Պիտի հովվես նրանց երկաթյա գավազանով, Որպես բրուտի անոթ՝ պիտի փշրես նրանց»։


Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։


Աստվա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, և նա իբրև միեղջերուի զորություն է նրանց համար։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Ահա ես ոտքի պիտի հանեմ և հյուսիսի երկրից բաբելացիների վրա պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմություններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, և նա պիտի գրավվի նույնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։


Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ. ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները. ցերեկից գիշեր հանձնված մնացի։


Մի՛ հեռացիր ինձանից, Քանզի վտանգները մոտ են, Եվ չկա մեկը, որ օգնի ինձ։


Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։


Նրանց վրա չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրա։


«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին,


և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու իմ Որդուն» (Ովս. 11.1)։


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը,


Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի, Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ