Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 և նա առակի ձևով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 և նա արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Բեորի որդի Բաղաամի խոսքը, Բաց աչքերով մարդու խոսքը,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:3
9 Խաչաձեւ Հղումներ  

որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։


Աստծու հոգին իջավ Բաղաամի վրա, և նա առակի ձևով ասաց. «Միջագետքից կանչեց ինձ մովաբացիների Բաղակ արքան, Արևելքի լեռներից, և ասաց. “Արի՛, նզովի՛ր Հակոբին ինձ համար, արի՛, անիծի՛ր Իսրայելին ինձ համար”։


խոսում է ճշմարտատես այրը, որ քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։


Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։


Աստված բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրա։ Նա, երեսնիվայր ընկնելով, երկրպագեց։


Եվ նա առակով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին, ճշմարտատես այն մարդը,


Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.


Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։


Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ