Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Բաղակն ասաց նրան. «Ինձ հետ արի՛ մի այլ տեղ, որտեղից նրան չես տեսնի, այլ կտեսնես նրա մի մասը, ամբողջությամբ չես տեսնի։ Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Ասորիքի արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայելի Աստվածը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, այդ պատճառով էլ նրանք հաղթեցին մեզ։ Եթե նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում, կհաղթենք նրանց։


Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։


Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


Երբ լույսը բացվեց, Բաղակը, իր հետ վերցնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձունքում և այնտեղից նրան ցույց տվեց ժողովրդի մի մասը։


Արդ, արի՛, ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Թերևս կարողանանք կոտորել նրանցից ոմանց ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնված է, և ինչ անիծում ես, անիծված է»։


Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե չասացի, որ Աստված ինչ դնի իմ բերանը, այն էլ կասեմ»։


Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։


Մովաբի արքա Սեպփովրի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմ մղեց Իսրայելի դեմ. մարդ ուղարկեց, կանչեց Բեովրի որդի Բաղաամին, որ ձեզ նզովի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ