ԹՎԵՐ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ10 Ռուբենի բանակը թող հարավային կողմում հաստատվի իր գնդով, և Ռուբենի որդիների իշխանը Սեդիուրի որդի Եղիսուրը լինի։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ10 Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։ Տես գլուխը |
Երբ մեկնելու երկրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն հարավային մասում բանակած գնդերը։ Երբ մեկնելու երրորդ ազդարարությունը հնչեցնեք, ճանապարհ թող ընկնեն արևմտյան մասում բանակած գնդերը։ Եվ երբ հնչի մեկնելու չորրորդ ազդարարությունը, ճանապարհ թող ընկնեն հյուսիսային մասում բանակած գնդերը։ Մեկնելու ազդարարության փող թող փչեն ճանապարհ ընկնելիս։