Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։


«Ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն հանձնիր ինձ, ինչպես նաև ղևտացիների անասունները՝ նրանց անասունների անդրանիկների փոխարեն։ Ղևտացիներն ինձ պիտի պատկանեն, որովհետև ես եմ Տերը։


«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն,


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ինքս եմ փնտրելու հոտերս, խնամելու եմ նրանց։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Ես կանչեցի և ես խոսեցի, ես բերեցի նրան և հաջողեցրի նրա ճանապարհը։


Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝


Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։


«Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ,


Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։


«Վերցրո՛ւ Ղևիի ցեղին և կարգի՛ր Ահարոն քահանայի առջև, որ օգնեն նրան.


որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ