Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հետգնումը թող տեղի ունենա ծննդից մեկ ամիս անցնելուց հետո, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հավասար է քսան դանգի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:16
9 Խաչաձեւ Հղումներ  

Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։


Սրբարանի բոլոր գործերի համար օգտագործված ոսկու կշիռը, որը գոյացել էր նվերներից, եղավ քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի։


Քսան դանգը հավասար կլինի մեկ սիկղի, իսկ քսանհինգ սիկղը՝ ձեր մեկ մնասին։


Բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի կշռաչափի. մեկ երկդրամյանը քսան դանգի համարժեք թող լինի։


Ամեն մի մարմնի արգանդ բացող՝ մարդ թե անասուն, որ Տիրոջն են նվիրում, թող քեզ պատկանի։ Մարդկանց անդրանիկները, սակայն, պետք է հետ գնվեն։ Պետք է հետ գնվեն նաև անմաքուր անասունների առաջնածինները։


Բայց արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները հետ չգնես, որովհետև սուրբ են։ Նրանց արյունը կհեղես զոհասեղանի մոտ, իսկ ճարպը կմատուցես կիզման՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես.


յուրաքանչյուրի դիմաց՝ հինգ սիկղ՝ ըստ սրբարանում ընդունված սակագնի, ըստ որի՝ մեկ սիկղը հավասար է քսան դանգի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ