Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ամեն մի մարմնի արգանդ բացող՝ մարդ թե անասուն, որ Տիրոջն են նվիրում, թող քեզ պատկանի։ Մարդկանց անդրանիկները, սակայն, պետք է հետ գնվեն։ Պետք է հետ գնվեն նաև անմաքուր անասունների առաջնածինները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:15
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հովասն ասաց քահանաներին. «Ողջ սուրբ արծաթը, որ նվիրվում է Տիրոջ տանը, լինի հաշվառման ենթարկված մարդկանց տուրքը կամ թե սրտի ցանկության նվեր,


Մեր որդիների անդրանիկների փրկագին դիդրախմին և մեր անասունների առաջնածինները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, և մեր արջառների ու հոտերի առաջնածինները կբերենք մեր Աստծու տունը և կհանձնենք քահանաներին և ղևտացիներին, որոնք սպասավորում են Տիրոջ տանը։


Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։


«Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։


Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։


ինչպես նաև քո անասունների արուները՝ արջառի առաջնածինն ու ոչխարի առաջնածինը։ Էշի առաջնածինին կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես այն, կվճարես դրա արժեքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների համար փրկագին պիտի տաս։ Իմ առաջ ձեռնունայն չերևաս։


Հետգնումը թող տեղի ունենա ծննդից մեկ ամիս անցնելուց հետո, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հավասար է քսան դանգի։


որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։


Իսրայելի որդիների 273 անդրանիկների դիմաց, որ գերազանցում են ղևտացիների թվին, փրկագին կվերցնես.


«Քո նախիրներում ու հոտերում ծնված բոլոր առաջնածին արուներին կնվիրաբերես Տիրոջը՝ քո Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես և քո հոտերի առաջին ծնունդները չխուզես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ