Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Իսկ եթե մի անձ ակամա մեղանչում է, թող մեկ տարեկան մի էգ ուլ մատուցի մեղքերի քավության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:27
7 Խաչաձեւ Հղումներ  

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին,


և Տիրոջը մատուցի իր նվերը՝ արատ չունեցող մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, արատ չունեցող մեկ տարեկան էգ գառ՝ մեղքերի քավության համար, և արատ չունեցող մի խոյ՝ իբրև փրկության զոհ,


Իսկ ով չգիտի իր տիրոջ կամքը և պատժի արժանի գործ կատարի, ավելի թեթև կպատժվի. նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի, և ում ավելի շատ է վստահված, նրանից շատ ավելին կպահանջվի»։


Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։


Արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք և ձեր իշխանավորները։


ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ