Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ եթե մի եկվոր միանա ձեզ ձեր երկրում և սերնդեսերունդ ապրի ձեզ հետ և ընծա մատուցի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես դուք եք անում, նույնպես էլ թող անի եկվորը. ողջ ժողովուրդն այդպես պիտի զոհ մատուցի Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:14
5 Խաչաձեւ Հղումներ  

որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,


«Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու ողջ Իսրայելի ժողովրդի հետ ու ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի որդիներից մեկը կամ Իսրայելի որդիների մեջ բնակություն հաստատած եկվորներից մեկը ըստ իր ուխտի և կամ կամավոր՝ զոհ ցանկանա մատուցել Տիրոջը որպես ողջակեզ,


Այլազգի մարդուց ոչ մի նմանօրինակ կենդանի չառնեք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետև դրանք խեղված ու արատավոր են։ Նման կենդանիներ չընդունեք”»։


Բոլոր բնիկները թող այդպես անեն՝ նույնպիսի ընծաներ մատուցելով իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


Միևնույն օրենքը պետք է գործի և՛ ձեզ համար, և՛ ձեզ հետ բնակվող եկվորի համար։ Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար։ Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ