16 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերովթից և բանակեց Փառանի անապատում։
Ցանկության գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկավ դեպի Ասերովթ։
Մեկնեցին Ասերովթից և բանակեցին Ռաթամայում։
Իսրայելի որդիներն իրենց ամբողջ ունացվածքով մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։
Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։
Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթեմի իր տանը։ Դավիթը վեր կացավ ու գնաց Մաոնի անապատը։
Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,
Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։
և բնակվեց Փառանի անապատում։ Եվ մայրը նրան եգիպտացիների երկրից կին առավ։
Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.