Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսկ ժողովրդին ասա. “Մաքրվե՛ք մինչև վաղը, քանի որ միս պիտի ուտեք, որովհետև լաց լինելով Տիրոջ առջև՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում ավելի լավ էր մեզ համար”։ Արդ, Տերը ձեզ ուտելու միս է տալու, և դուք միս կուտեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ ժողովրդին ասա՛. “Մաքրե՛ք ձեր անձերը վաղվա համար, որ միս ուտեք, որովհետև Տիրոջը լսելի կերպով լաց եղաք և ասացիք. "Ո՞վ մեզ միս կտա ուտելու։ Եգիպտոսում լավ էր մեզ համար"։ Տերը ձեզ միս կտա, և դուք կուտեք։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։


Մեր հայրերը չուզեցին նրան հնազանդ լինել, այլ մերժեցին նրան ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան։


Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։


Ամբողջ ժողովուրդը եկավ Մասեփա և Բեթել, մինչև երեկո նրանք նստեցին այնտեղ՝ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան


Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛, որ վաղը պիտի սրբագործվեն։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Իսրայե՛լ, նզովք կա ձեր մեջ, դուք չեք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչև որ նզովքը ձեր միջից չվերացնեք։


Եվ ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք. երեք օր կանանց չմերձենաք»։


Հակոբն իր ընտանիքի անդամներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց ասաց. «Դե՛ն նետեք ձեզ մոտ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր զգեստները։


Նույնիսկ քահանաները, որ սպասարկում են Աստծուն, պետք է սրբվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»։


Եվ այն ուտելու եք ոչ թե մեկ, երկու կամ հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր,


չի խնայելու նրան, թողություն չի շնորհելու։ Այն կուտակելու է իր կոկորդում,


թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,


Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ