Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 10:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։


Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։


Դանի ցեղից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը,


Բենիամինի ցեղի զորքի առաջնորդը Գեդեոնի որդի Աբիդանն էր։


Ասերի ցեղի զորքի առաջնորդը Եքրանի որդի Փագեելն էր։


Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը։


յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։


մարտիկներն ընթանում էին առջևից, իսկ քահանաները և եղջերափողերը հնչեցնողները՝ որպես վերջապահներ, գնում էին Տիրոջ տապանակի հետևից՝ հնչեցնելով եղջերափողերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ