Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 8:7
21 Խաչաձեւ Հղումներ  

Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։


Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։


Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,


Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։


Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ և դարձյալ կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր Տերը քեզ։


իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։


Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։


Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. նրանց ազգերի միջից ինձ մոտ եմ առնելու, նրանց հավաքելու եմ ա՛յն երկրներից, ուր նրանց ցրել էի, և Իսրայելի երկիրը նրանց եմ տալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ