Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 8:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։


«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Եթե գերության գնան իրենց թշնամիների առջևից, այնտեղ էլ հրաման կտամ սրին, և կսպանի նրանց։ Իմ աչքը նրանց դեմ կդնեմ չարության և ոչ թե բարության համար»։


«Եվ արդ, դրե՛ք ձեր սրտում այս օրվանից և սրանից առաջ, երբ դեռ Տիրոջ տաճարի քարը քարի վրա չէր դրվել։


Ձա՛յն տվեք նվագածուներին ցնծացողների մեջ. Այնտեղ թող գովաբանեն արդարությունը Տիրոջ. Նա զորացրեց արդարությունն Իսրայելի մեջ, Այն ժամանակ Տիրոջ ժողովուրդն իջավ քաղաքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ