Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եվ ասաց ինձ. «Բաբելացիների երկրում նրա համար տուն շինելու և պատրաստելու. և այն դնելու են այնտեղ՝ իր պատրաստածի վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 5:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։


Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը


Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով. “Հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղները”»։


Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։


Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։


ապա Տերը նոր նշաններով, մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին։


Եվ ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Նրանք ո՞ւր են տանում չափելու գործիքը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ