Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 2:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։


Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։


Հեռացե՛ք Բաբելոնի միջից, քաղդեացիների երկրից դո՛ւրս ելեք և եղե՛ք ինչպես վիշապներ՝ ոչխարների հոտի առաջ։


Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամեն մեկդ ձեր ա՛նձը փրկեք Տիրոջ ցասումից ու բարկությունից։


Փախե՛ք Բաբելոնի միջից, թող ամեն մեկն իրեն փրկի, որպեսզի չկործանվեք նրա անիրավությունների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տերը նրանից վրեժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։


Նրանց շուրջը գտնվող ողջ Իսրայելը փախավ նրանց ձայնից՝ վախենալով, թե երկիրն իրենց էլ կարող է կուլ տալ։


Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։


Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ