Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 2:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դեռ պիտի ձգվի չափալարը և նրանց առջևով պիտի երկարի մինչև Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինված պատով։


Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Բնակության համար քաղաքին տալու ես հինգ հազար ձողաչափ լայնությամբ և քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ տարածություն՝ ըստ Իսրայելի ամբողջ տնից սրբարանին տրված երախայրիքների»։


Դրա համար այսպես է ասում Տերը. “Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ, և իմ տունը վերստին կշինվի,- ասում է Ամենակալ Տերը. վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար”»։


Եվ ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Նրանք ո՞ւր են տանում չափելու գործիքը»։


«Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում՝ “Ո՞ւր ես գնում”։


Ինձ տրվեց գավազանի պես մի եղեգ, և հրեշտակը կանգնած ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու սրբարանն ու զոհասեղանը և նրա մեջ գտնվող երկրպագողներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ