Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 2:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Դրա համար այսպես է ասում Տերը. “Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ, և իմ տունը վերստին կշինվի,- ասում է Ամենակալ Տերը. վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար”»։


Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։


Ինձ տրվեց գավազանի պես մի եղեգ, և հրեշտակը կանգնած ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու սրբարանն ու զոհասեղանը և նրա մեջ գտնվող երկրպագողներին։


Դարձյալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցավ ջրի միջով։ Ջուրը մինչև նրա երանքներն էր հասնում։ Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցավ ջրի միջով։ Ջուրը մինչև գոտկատեղն էր հասնում։


Ահա տաճարի շուրջը պարիսպներ կային։ Մարդու ձեռքին կար մի չափաձող՝ վեց կանգուն ու մեկ թիզ երկարությամբ։ Պարսպի լայնությունը նա չափեց մեկ ձողի հավասար, բարձրությունն էլ՝ մեկ ձողի հավասար։


Եվ դեռ պիտի ձգվի չափալարը և նրանց առջևով պիտի երկարի մինչև Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինված պատով։


Երբ դուրս եկա, մարդը ելավ իմ դիմաց. ձեռքին չափ ուներ։ Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցավ ջրի, հորդ ջրի միջով։


Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար։


Ջարդվեց Մովաբի եղջյուրը, և նրա հանդգնությունը խորտակվեց»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ