Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։