Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եթե պետք էր, որ երկնավոր բաների օրինակները այսպիսի ծեսերով մաքրվեին, ապա բուն իսկ երկնավորները պետք է մաքրվեին դրանցից էլ ավելի լավ զոհերով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները՝ դրանցից ավելի լավ զոհերով։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 9:23
14 Խաչաձեւ Հղումներ  

Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։


Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից,


Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։


Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։


որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։


Արդարև, գալիք բարիքների ստվերն էր Օրենքը և ոչ թե իրողությունների բուն կերպարանքը. այն նույն զոհերը, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին,


քանի որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը։


նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։


որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։


քանզի Քրիստոսը ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ բուն երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ