Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։
Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին, այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրին ու նրանց աջ ոտքերի ծայրին, իսկ մնացած արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։
որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։
Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա