Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, «Այսօրը»։ Երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Սաղ. 94(95).7-8)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» (Սաղ. 95.7-8)։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 4:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։


քանի որ ասված է. Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառնության ժամանակ (Սաղ. 94(95).7-8)։


Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում.


Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝


ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ “Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։


Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում,


երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տերն իմ Տիրոջն ասաց. “Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։


Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։


Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ