Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Մեզ վրա տիրեցին ծառաները, և մեզ նրանց ձեռքից փրկող այլևս չկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ստրուկները տիրեցին մեզ, նրանց ձեռքից մեզ ազատող չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:8
12 Խաչաձեւ Հղումներ  

«Դրա համար այլևս չեմ խնայի այդ երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես կմատնեմ մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը և իր թագավորի ձեռքը, և կհարվածեն, և չեմ փրկի նրանց ձեռքից։


Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։


Ծառան, որ թագավոր է դառնում, անմիտը, որ կշտանում է հացով,


Տե՛ր, Աստվա՛ծ իմ, հույսս քեզ վրա դրեցի, Փրկի՛ր ինձ և ազատի՛ր իմ բոլոր հալածիչներից։


Եվ նա չիմացավ, որ ե՛ս տվեցի նրան ցորենը, գինին ու ձեթը և արծաթ բազմացրի նրա համար, բայց նա արծաթեղեն պատրաստեց ու ոսկեղեն ավելացրեց Բահաղի համար։


ի սկզբանե և միշտ. չկա մեկը, որ իմ ձեռքից կարողանա ազատվել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել»։


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։


Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։


Քեզ մոտ բնակվող եկվորը քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու գնալով կիջնես։


և ասաց. «Անիծյալ լինի Քանանը և ծառա՝ իր եղբայրներին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ