Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։
Աչքն իմ արցունք թափեց, քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին և իմ հոգին ինձ էին վերադարձնում, հեռացան ինձնից։ Իմ որդիները մատնվեցին կործանման, որովհետև թշնամիներս զորացան։
Նրանց սրտերը պիտի աղաղակեն դեպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պես արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի։