16 իմ ատամները քարերով փշրեց և մոխիր տվեց ինձ ուտելու.
16 Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։
Խաբեության հացը քաղցր է թվում մարդուն, նրա բերանը խիճով պիտի լցվի։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ
Ես չեմ վախենա նրանց բյուրավոր զորքերից, Որոնք, շուրջս բոլորած, պաշարել են ինձ։
Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան.
Ձեզնից ո՞վ է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա,
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
Տերն իսպառ չի բարկանում և ոխ չի պահում հավիտյան։
Նրանց առյուծանման զորությունը, էգ առյուծի նման գոչյունները և վիշապանման պերճությունը վերացել են։
Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։