Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հուդան մատնվեց գերության, բազում տառապանքների, նեղության, ստրկության ու ծառայության. նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ. թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողները իր նեղությունների մեջ հասան նրան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:3
22 Խաչաձեւ Հղումներ  

Նրա դռները տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագավորներն ու իշխանները հեթանոսների մեջ էին. օրենք ու մարգարեներ չկային, չկային և նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Բայց ժողովրդի չքավոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպես և փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մոտ, և մնացած բազմությանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտվեց։


Քաղդեացիների թագավորի զորքերը հետապնդեցին և Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից։


Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։


Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։


Բաբելոնի արքան Եմաթ երկրի Ռեբղաթա վայրում հարվածեց ու սպանեց նրանց։ Այսպիսով Հուդայի բնակիչներն իրենց երկրից գերեվարվեցին։


Քաղաքում մնացած մարդկանց, Բաբելոնի արքային հանձնվելիք փախստականներին և մնացած խառնիճաղանջ ամբոխին Նաբուզարդան դահճապետը քշեց տարավ։


Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։


Քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և նրան հասավ Երիքովի Արաբովթ վայրում։ Նրա ամբողջ զորքը նրանից հեռացավ։


Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։


«Հեռո՛ւ կացեք, պի՛ղծ անվանեք նրանց, հեռո՛ւ մնացեք, հեռո՛ւ մնացեք, մի՛ մոտեցեք»։ Եվ նրանք շարժվեցին ու բարկացած հեռացան։ «Ասե՛ք հեթանոսներին, որ նրանք այլևս չշարունակեն ապրել նրանց մեջ»։


մեր վզին է ծանրացած։ Հալածական եղանք և հանգստություն չգտանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ