Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 6:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Ես քեզ կարգեցի պաշարված ժողովուրդների համար որպես փորձիչ, և դու կիմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 6:27
6 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ ես այսօր կանգնեցրի քեզ իբրև ամուր քաղաք, և իբրև երկաթե սյուն և կամ իբրև պղնձե հզոր պարիսպ՝ ընդդեմ Հուդայի երկրի բոլոր թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։


ես քեզ կտամ այդ ժողովրդին՝ իբրև պղնձե ամուր պարիսպ. նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց չեն կարողանա սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու և պահպանելու համար,- ասում է Տերը,-


Նրանց նենգավոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն։


Նրանցից վրե՞ժ լուծեմ, մարդո՛ւ որդի. իրենց հայրերի մեղքերի վկայությունը դի՛ր իրենց առաջ։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ