Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 դրա համար էլ թող ճիվաղները բնակվեն կղզիներում, թող հուշկապարիկների դուստրերն ապրեն այնտեղ, թող այդ երկիրն այլևս իսպառ չվերաշինվի, թող այնտեղ հավիտյան այլևս բնակվող չլինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Դրա համար այնտեղ վայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:39
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,


Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։


Նրա քաղաքները դարձան ավեր, անջուր երկիր ու անապատ, որտեղ ոչ ոք չի բնակվելու, որտեղ մարդու որդին կանգ չի առնելու։


Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։


«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։


Արդարև, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի, և ոչ ոք չպիտի բնակվի այնտեղ՝ մարդուց մինչև անասուն, որովհետև բոլորը պիտի քանդվեն ու գնան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ