Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:2
34 Խաչաձեւ Հղումներ  

«Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը. նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։ Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված


ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։


Դրա համար ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, և նրա ողջ երկիրն ամոթով պիտի մնա, նրա բոլոր վիրավորները պիտի ընկնեն նրա մեջ։


«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։


Նա աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի չարքերի,


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


Հուդայի արքա Հովակիմի գերության երեսունյոթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարովդաք արքան իր թագավոր դարձած տարին պատվի արժանացրեց Հուդայի արքա Հովակիմին. նրան հանեց այն տնից, որտեղ նա գտնվում էր հսկողության տակ,


«Դրա համար ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու ես վրեժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրավորները։


Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բոթը տալու բաբելացիների թագավորին, թե նրա քաղաքը գրավված է,


և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։


որովհետև Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցվի, նրա բոթը պիտի լսվի ազգերի մեջ։


Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,


Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։


Այդ մասին իմացան ազգերը, նաև նրանք, որ նրանց մեջ հովվություն էին անում հոտերին։


Ա՛յս բանը գուժեք ազգերին. իմա՛ց տվեք, թե գնդեր են գալիս հեռավոր երկրից. ահա հասել են Երուսաղեմ. նրանք իրենց ձայնն են արձակում Հուդայի երկրի քաղաքների դեմ


Լսեցիք ամեն ինչ և ձեր մտքում չպահեցիք, սակայն քեզ լսելի դարձրի այն նորի մասին, որ այսուհետև պիտի լինի։ Բայց չասացիր, թե՝


Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հրովարտակներով ու նվերներով, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել է մերձիմահ և առողջացել։


հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։


Հարթ լեռան վրա դրո՛շ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացրե՛ք նրանց վրա, մի՛ վախեցեք, ձեռքով նշա՛ն արեք, բացե՛ք, իշխաննե՛ր,


Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։


Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։


Եվ երկրի բնակիչները պիտի վախենան քո նշաններից Ու պիտի զվարճանան արշալույսին և երեկոյան։


Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Ելեք փախե՛ք դեպի Սիոն, շտապե՛ք, մի՛ դանդաղեք, որովհետև ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հյուսիսից։


Բաբելոնի պարիսպների վրա դրո՛շ կանգնեցրեք, պահապաննե՛ր կարգեք, արթնացրե՛ք առաջապահներին, զենքերը պատրաստե՛ք, քանզի Տերը ձեռնամուխ եղավ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին,


Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։


Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։


սնոտի ու խաբեական գործեր են դրանք. իրենց այցելելու ժամանակ կորստյան են մատնվելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ