Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ահա իբրև առյուծ՝ թշնամին Հորդանանի միջից դուրս պիտի գա դեպի Եթեմմա վայրը, որպեսզի արագորեն հալածական դարձնեմ նրանց այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրյալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի իմ առջև»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը. ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:19
28 Խաչաձեւ Հղումներ  

Քո ոտքերը ընթանում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպե՞ս պիտի մրցես ձիավորների հետ։ Եվ հիմա այս խաղաղ երկրի՞ վրա ես հույսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Հորդանան գետը բարձրանա,


և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-


Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերն Արուսյակի տեսք ունեն։


քանի որ հզոր է, բռնանում է։ Եվ ո՞վ է նա, որ նրա դատաստանին հակառակ կանգնի։


Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին),


Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։


քանի որ եկավ նրա բարկության մեծ օրը, և ո՞վ կարող է դիմանալ։


Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


«Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին հավասար լինեի»,- ասում է Իսրայելի Սուրբը։


Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։


Մեր մեղքերը քո առջև դրեցիր Եվ մեր կյանքը՝ քո դեմքի լույսի տակ։


Առավոտյան խոտի պես պիտի ծաղկեն և զվարճանան, Երեկոյան պիտի թառամեն, չորանան և ընկնեն։


Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։


Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։


Սրանք են, որ անցան Հորդանան գետն առաջին ամսում, երբ այն հորդառատ էր, և հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արևելքից մինչև արևմուտք։


և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։


մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները, քանզի ես եմ Աստվածը, և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,


ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։


Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։


ահա ես կուղարկեմ, կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգերին,- ասում է Տերը,- նաև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այդ երկրի վրա, դրա բնակիչների վրա, այն բոլոր ազգերի վրա, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ ավարի ու ապականության, ծաղրանքի ու հավիտենական նախատինքի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ