Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 48:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Կորստյան պիտի մատնեմ Մովաբը,- ասում է Տերը,- որ բագիններն էր բարձրանում և խնկարկում օտար աստվածներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 48:35
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դա քեզ համար ամոթանք պիտի լինի, որովհետև Մովաբը տանջվեց իր մեհյաններում և ուխտավորի նման պիտի մտնի իր կռատները, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Հույսդ դրել էիր քո ամրոցների վրա, բայց պիտի վրա հասնեն նեղությունները, ու դու պիտի բռնվես։ Քամոսը գերի պիտի գնա իր քուրմերի ու իր իշխանների հետ։


Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։


Ամեն մի զվարակի հետ պետք է ընծայաբերեք կես դորակ հեղման ընծա, ամեն մի խոյի հետ՝ մեկ երրորդ դորակ, իսկ ամեն մի գառան հետ՝ մեկ քառորդ դորակ։ Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին։


և գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երդում տաք, խնկարկեք Բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոնց չեք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ