Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 42:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 որ մեղք գործեցիք ձեր հոգում, քանի որ ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն, և այն ամենը, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, խոսի քեզ հետ՝ նույն ձևով հայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 42:20
17 Խաչաձեւ Հղումներ  

Խոսքը կատարողնե՛ր եղեք և միայն լսելով մի՛ բավարարվեք՝ մոլորեցնելով ինքներդ ձեզ։


Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել,


Նրանցից մեկը փորձելու նպատակով նրան հարցրեց և ասաց.


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


ու ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպես դու տեսնում ես մեզ քո աչքերով։


Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։


Սեղեմիայի որդի Հովաքաղին և Մաասիայի որդի Սոփոնիային, որ քահանա էր, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Դու մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։


Սեդեկիա արքան մարդ ուղարկեց և մարգարեին կանչեց իր մոտ՝ Ասսալիսայի կացարանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի մեջ։ Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թե ինձնից բան պահես»։


այն ժամանակ Օսեի որդի Հեզոնիան, Կարեի որդի Հովնանը և բոլոր ամբարտավան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խոսում. Տերը՝ մեր Աստվածը, քեզ չի ուղարկել մեզ մոտ՝ ասելու՝ “Մի՛ մտեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար”,


Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։


Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տերը մեզ համար արդար ու ճշմարիտ վկա լինի, եթե ամեն բան չանենք ըստ այն խոսքի, որ Տերը մեզ համար կուղարկի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ